Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Կալանավորը սրտի հիվանդության հետևանքով մահացել է

Ինչպես հայտնում է aravot.am կայքը, այսօր՝ փետրվարի 24-ին, մահվան դեպք է գրանցվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն «Առավոտ»–ին հայտնել է, որ ժամը 20.30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում մահացել է 31-ամյա Հարություն Աղեկյանը, ում Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության Կենտրոնական հիվանդանոցից (ՑԲ) նշված բժշկական կենտրոն էին տեղափոխել մոտ մեկ ամիս առաջ` սրտի ծայրաստիճան լուրջ հիվանդության պատճառով։

Գ. Շամշյանը նաև հայտնել է, որ Հ. Աղեկյանը 2010 թվականին ավազակային հարձակում կատարելու համար դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման և իր պատիժն էր կրում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում։ «Կոշ»–ում կտրուկ վատացել է երիտասարդի առողջական վիճակը, սակայն գաղութի աշխատակիցները չեն փորձել ընդառաջել նրա և հարազատների խնդրանքներին, որպեսզի երիտասարդը ստանա համապատասխան բուժում և միայն տեսնելով, որ ծայրաստիճան սրվում է նրա առողջական վիճակը, տեղափոխել են «ՑԲ», որտեղ էլ ի վիճակի չեն եղել բուժումը շարունակել։ Այդ ժամանակ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Մահացածի մայրը դիմում էր գրել հանրապետության նախագահին, որպեսզի Սերժ Սարգսյանի միջամտության արդյունքում իր որդին բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցի պայմաններում։ Հ. Աղեկյանն ամուսնացած էր՝ ուներ կին և 2 տարեկան դուստր։ Մայրը թոշակառու է, և ընտանիքը սոցիալապես անապահով է՝ նշում է կայքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում