Ինչպես հաղորդում են իրավապաշտպանները, Սիրիայում շաբաթ օրը առնվազն 57 խաղաղ բնակիչ է զոհվել՝ անվտանգության ուժերի հետ բախման հետևանքով:
Լոնդոնում գտնվող մարդու իրավունքների սիրիական հետազոտման կենտրոնի տվյալներով՝ բախումները խլել են նաև 16 զինվորականների կյանք։
Ըստ ակտիվիստների՝ ամենաշատ զոհերը գրանցվել են Հոմսում, որը դարձել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և ընդդիմադիրների զինված բախման կենտրոն:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, հնարավոր չէ անկախ աղբյուրներից իմանալ զոհերի հստակ թիվը, քանի որ իշխանությունները սահմանափակել են արևմտյան լրագրողների ներկայությունը երկրի տարածքում:








































