Այսօր Մոսկվայում կայացել է Ռուսաստանի նախագահական ընտրությունների գլխավոր փորձը: Մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն են ունեցել 12 ընտրատեղամասերում, որպես երկրի ղեկավար, ընտրել ականավոր պատմական գործիչների:
Փորձնական ընտրության արդյունքում հաղթանակ է տարել Պետրոս Առաջինը: Ընտրողները կարող էին քվեարկել Նապոլեոն Բոնապարտի, Ուինսթոն Չերչիլի, Պետրոս Առաջինի կամ Չինգիզ խանի օգտին:
Ընտրությունները տևել են ավելի քան երկու ժամ, որից հետո ձայները հաշվարկվել են դիտորդների ներկայությամբ: Ընտրական տեղամասեր են հրավիրվել նաև ՌԴ նախագահի իրական թեկնածուները, սակայն նրանցից ոչ ոք չի ներկայացել քվեարկության:







































