Իտալական մամուլին տված հարցազրույցում «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին խոսել է Իտալիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում Թուրինի «Յուվենթուս»-ի հետ կայանալիք հանդիպումից ունեցած սպասելիքների մասին:
«Չեմ կարծում, որ առաջիկա հանդիպումը որոշիչ կլինի չեմպիոնության համար մղվող պայքարում, սակայն մեծ ազդեցություն կունենա չեմպիոնական մրցավազքի հետագա ընթացքի վրա:
Եթե նույնիսկ վատ ելույթ ունենանք, բայց հաղթենք, ես ուրախ կլինեմ: Սա հասկանում են թիմի բոլոր անդամները: Մենք պետք է մեծացնենք թուրինյան ակումբի նկատմամբ ունեցած առավելությունը»,- Ալլեգրիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ «Միլան»-ը Իտալիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում «Յուվենթուս»-ին գերազանցում է 1 միավորով, սակայն թուրինյան ակումբը 1 խաղ պակաս է անցկացրել:







































