TVGOLO-ն ներկայացրեց շաբաթվա լավագույն գոլերի տասնյակը: Առաջին տեղում հայտնվեց «Շտուտտգարտ»-ի ֆուտբոլիստ Շինջի Օկազակիի` կիսաշրջադարձ հարվածով խփած հրաշալի գնդակը: Տասնյակում հայտնվեցին նաև Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիայի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հեղինակած գեղեցիկ գոլերը:







































