Մինչ դիմահարդարման, վարսահարդարման և կարմիր գորգի մասին մտահոգվելը, գալիս է մեկ այլ կարևոր ծիսակարգ՝ «Օսկարի» շաբաթվա փորձերի շրջանը:
Տասնյակ աստղեր հինգշաբթի և ուրբաթ օրերին շրջագայում են Hollywood-ի և Highland-ի կենտրոններում՝ պատրաստվելով կիրակնօրյա մրցանակաբաշխությանը:
Նշանավոր դեմքերը, այդ թվում՝ Թոմ Կրուզը, Անջելինա Ջոլին, Ջենիֆեր Լոպեսը, Քեմերոն Դիասը, Պենելոպե Կրուզը և Օվեն Վիլսոնը ուխտագնացություն են կատարում դեպի Հոլիվուդ նախապատրաստվելու՝ քայլելու բեմահարթակի վրա, արտասանելու բարդ թեկնածուների անունները…
Մասնակիցների մյուս մասն էլ, ինչպիսիք են Մայքլ Դուգլասը, Թինա Ֆեյը, Բեն Ստիլերը, Նաթալի Պորտմանը, Էմմա Ստոնը, Քրիզ Ռոկը և այլք, գնում են մի վայր, որը հայտնի է որպես «Ապարատի թատրոն», մինչև ուրբաթ երեկո՝ փորձերի ավարտը: Իհարկե, բոլորը ընդհանուր համաձայնության են եկել, որ չեն բացահայտի սպասվող անակնկալներից ու իրադարձություններից և ոչ մեկը:







































