The Guardian-ի տեղեկացմամբ 2012 թվականին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի անվտանգության միջոցառումներն ամենամասշտաբայինը կլինեն Օլիմպիական մրցաշարերի ողջ պատմության ընթացքում: Լոնդոնում անվտանգության ապահովմանը կմասնակցեն հազարավոր ոստիկաններ: Հսկողությունը պատշաճ կերպով կազմակերպելու համար կազմակերպիչներն ամենուր տեսահսկման սարքեր կտեղադրեն:
Օլիմպիական խաղերին ընդհանուր առմամբ կմասնակցեն 10500 մարզիկներ, որոնց անվտանգությունը կապահովեն 4000 ոստիկաններ: Այս ցուցանիշով լոնդոնցիները կգերազանցեն Վանկուվերի 2010 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ գրանցված 3:1 ռեկորդային հարաբերությունը` մարզիկների և ոստիկանների միջև:
Նշենք, որ անվտանգության միջոցառումների կազմակերպանն ուղղված ծախսերը 2010 թվականին կազմել են 282 մլն ֆունտ, իսկ 2011-ին՝ 553 մլն:





































