Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը,
դերասան Սաշա Բարոն Քոենն իր զայրույթն է հայտնել, որ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության արարողության կազմակերպիչներն իրեն արգելել են միջոցառմանը ներկայանալ իր վերջին` «Դիկտատոր» ֆիլմի կերպարի կոստյումով:
Համացանցում տեղադրված տեսագրության մեջ «դիկտատորի» հագուստով հանդերձավորված Քոենը հայտարարել է, որ ողջունում է Կինոակադեմիայի՝ «իրեն ազատ արտահայտվելու իրավունքից զրկելու» որոշումը:
Բացի այդ, դերասանը զգուշացրել է, որ եթե մինչև կիրակի կեսօր իրեն ներկայացված սահմանափակումները չհանվեն, ապա կազմակերպիչներին սպասում են «աներևակայելի հետևանքներ»: Քոենը նրանց նաև «սիոնիստներ» է անվանել:








































