Կես միլիարդ դոլար արժողությամբ հին իսպանական ոսկե և արծաթե մետաղադրամները Ֆլորիդա նահանգից երկու ռազմական ինքնաթիռներով ուղարկվել են Իսպանիա, որը դատարանի կողմից ճանաչվել է որպես դրանց օրինական սեփականատեր: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մետ տոննա ոսկին և արծաթը 1804 թ. Ջիբլարթար նեղուցում խորտակված Nuestra Senora de las Mercedes հածանավից 2007 թ. հայտնաբերել էր ամերիկյան Odyssey Marine Exploration ընկերությունը, որը զբաղվում է ստորջրյա որոնումներով: Դա համարվում է ջրի տակից հայտնաբերված ամենաարժեքավոր գանձը: Ընկերությունը այն պահել է Տամպա քաղաքի (Ֆլորիդա նահանգ) իր պահեստում:
Գանձերի նկատմամբ իր իրավունքները վերականգնելու համար Իսպանիայի կառավարությունը պայքարում է 5 տարի: Արդյունքում ԱՄՆ-ի դատավորները մերժել են Odyssey ընկերության բոլոր հավակնությունները, այդ թվում Իսպանիայի ներկայացրած պահանջը՝ 413 հազար դոլար փոխհատուցում վճարել գանձը այս տարիների ընթացքում պահելու համար:
Դատավորները վճռել են, որ անկախ այն բանից, թե ով է գտել գանձերով նավը և որտեղ է այն պահվել, սեփականության իրավունքը պատկանում է Իսպանիային, չնայած մետաղադրամները հատվել են Պերուում, որն այդ ժամանակ իսպանական գաղութ էր:







































