Նիգերիայում «Բոկո Հարամ» իսլամական խմբավորման զինյալները կատարել են հերթական հարձակումը , այս անգամ՝ բանտի վրա: Ինչպես ավելի վաղ հայտնում էր BBC-ն, Նիգերիայի հյուսիսում գտնվող Գոմբե քաղաքի բանտերից մեկի վրա զինված խմբավորման հարձակման հետևանքով 4 մարդ է սպանվել:
AFP-ն իր հերթին հայտնում է 14 զոհված անձանց մասին:
Ոստիկանության ստորաբաժանումների հետ մի քանի ժամ տևած փոխհրաձգության հետևանքով ոստիկաններին հաջողվել է հետ մղել հարձակումը:
Ոստիկանության հաղորդմամբ` հարձակման մեջ կասկածվում են արմատական իսլամական «Բոկո Հարամ» խմբի անդամները, որոնք վերջին մի քանի ամիսների ընթացքում երկիրը բառացիորեն տեռորի են ենթարկում:
Ավելի վաղ` ուրբաթ, զինյալները մոտոցիկլետներով մոտեցել էին Կանոյում գտնվող մի մզկիթի ու կրակ բացել հավատացյալների վրա: Հարձակման զոհ էր դարձել 5 մարդ:
2011 թ. զինված խմբավորումը մի շարք ահաբեկչություններ է իրականացրել Ամանորի նախաշեմին:
«Բոկո Հարամը» ստանձնել է վերջին 17 ամիսների ընթացքում Նիգերիայի հյուսիսում կատարված մի շարք զինված հարձակումների ու սպանությունների պատասխանատվությունը:
Խմբավորման զինյալները պայքարում են իսլամական պետություն ստեղծելու համար: Նրանք ցանկանում են շարիաթի օրենքներ հաստատել ողջ երկրում:









































