Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը երեկ վերադարձել է հայրենիք: Երեք շաբաթ շարունակ նա բուժում էր ստանում ԱՄՆ-ում անցած տարվա հունիսին տեղի ունեցած մահափորձից հետո առաջացած բարդությունների դեմ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հայտնի է, որ Սալեհը Եմեն է ժամանել Եթովպիայից` մասնակցելու համար իր հաջորդի` Աբդ Ռաբբու Մանսուր Ալ-Հադիի երդմնակալության արարողությանը, որն այս շաբաթ ընտրվել է երկրի նոր նախագահ:
Հիշեցնենք, որ Ալ-Հադին անցած ընտրությունների միակ թեկնածուն էր, որի հաստատումը համաձայնեցվել էր իշխանությունների և ընդդիմության բանակցությունների ժամանակ:









































