Միշել Ազանավիչուսի «Արտիստ» ֆիլմը երեկ երեկոյան կայացած մրցանակաբաշխության ժամանակ ստացել է ֆրանսիական «Սեզարի» վեց մրցանակ: «Սեզարը» համարվում է Ֆրանսիայի գլխավոր կինոմրցանակը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Բացի «Լավագույն ֆիլմ» անվանակարգից, այն լավագույնն է ճանաչվել նաև հինգ այլ անվանակարգերում՝ «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Կնոջ լավագույն դեր», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ձևավորում» և «Լավագույն երաժշտական ձևավորում»: Ֆիլմի ռեժիսոր Ազանավիչուսը մրցանակաբաշխությունից հետո ասել է, որ իր բախտը բերել է՝ ներկայացված բոլոր ֆիլմերն էլ հոյակապ էին:
Տեղեկացնենք նաև, որ այս մրցանակաբաշխությունը թվով 37-րդն էր:











































