Կիևի Գեղարվեստի ազգային թանգարանում սառնամանիքի պատճառով վնասվել է 14-16-րդ դդ. 13 սրբապատկեր: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թանգարանի հին արվեստի բաժնի ղեկավար Գալինա Բելիկովային:
«Երբ Եվրոպայում ուժեղ սառնամանիքներ էին, մեզ մոտ թանգարանում ընդամենը 10 աստիճան տաքություն էր»,- ասել է նա՝ նշելով, որ նկարները պետք է պահվեն 18-20 աստիճան ջերմաստիճանի և 65% խոնավության պայմաններում:








































