Իրանի Իսլամական Հանրապետությունը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կառավարության հիմնական հովանավորն է: Այս մասին այսօր հայտնել է ՀԱՄԱՍ-ի քաղխորհրդի անդամ Իզատ Ալ-Ռեշեկը լոնդոնյան «Աշ Շարկ Ալ-Աուսաթ» պարբերականին:
«Իրանը Գազայի հատվածի կառավարության հիմնական հովանավորն է, առանց որի մենք չէինք կարող աշխատավարձ վճարել ու բնակչությանը ծառայություններ մատուցել առողջապահական, կրթության ու այլ ոլորտներում»,- նշել է Ալ-Ռեշեկը:
«Հուսով ենք` արաբական մյուս երկրները մեզ նույնպես կօգնեն, ինչպես Իրանը: Մենք չենք հրաժարվի արաբական ու մուսուլմանական այլ երկրների օգնությունից»,- հավելել է Ալ-Ռեշեկը:
Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ը կհրաժարվի այն պետությունների հետ համագործակցությունից, որոնք «կարող են վնասել Իրանի հետ հարաբերություններին»:










































