Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը հաստատել է այն տեղեկատվությունը, որ իր լիազորությունների ժամկետը մոտենում է ավարտին.
«Թուրքական օրենսդրությամբ դեսպանների լիազորության ժամկետը կազմում է 3 կամ 4 տարի: Ես Ադրբեջանում աշխատում եմ արդեն 4 տարի և այստեղ բոլորից երկար աշխատած թուրք դեսպանն եմ: Իմ պաշտոնում կաշխատեմ մինչև Բաքվում նոր դեսպանի աշխատանքների սկսվելը: Դա կարող է տևել 4 կամ 5 ամիս: Մինչ այդ կաշխատեմ իմ սովորական ռեժիմով»:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել Իսմաիլ Ալփեր Ջոշքունին:





































