Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Խիղճը, մերձավորների ու Աստծո հանդեպ սերը` բանակ գնալու խոչընդոտ

Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի բնակիչ Հարություն Լավրենտի Խաչատրյանն ասում է, որ ինքը 2000 թվականից, այսինքն` 7 տարեկանից սկսած՝ ուսումնասիրում է Աստվածաշունչը և իր խիղճը դաստիարակել է նրա համաձայն: Այդ ընթացքում դարձել է Եհովայի վկաներ քրիստոնեական կրոնական կազմակերպության անդամ ու երբ հասել է բանակ զորակոչվելու տարիքը, 2011թ. գարնանը խուսափել է ժամկետային զինծառայության հերթական զորակոչից և այլընտրանքային ծառայությունից:

Հարություն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ժամկետային և այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար (քր.օր.-ի 327 հոդ. 1-ին մաս), սակայն ամբաստանյալը չի ընդունել մեղադրանքը և իր պաշտպանությունը սկսել է Աստվածաշնչից ու Սահմանադրությունից` իր արարքը արդարացնելով հետևյալ կերպ. Սահմանադրության 26-րդ հոդվածն իրեն իրավունք է վերապահում ազատորեն գործել սեփական խղճի համաձայն, սակայն նույն Սահմանադրության 46-րդ հոդվածն իրեն զրկում է 26-րդ հոդվածով սահմանված իր իրավունքներից և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով ամրագրված` խղճի, մտքի և կրոն դավանելու ազատության իրավունքից: Այդ պատճառով հրաժարվում է զինվորական և ներկայումս Հայաստանում գործող այլընտրանքային ծառայությունից և պատրաստ է անցնելու այլընտրանքային քաղաքացիական ծառայության, եթե այն կրի զուտ քաղաքացիական բնույթ և համապատասխանի եվրոպական չափանիշներին: Դատաքննության ժամանակ Հարություն Խաչատրյանը նշել է, որ Աստվածաշնչով դաստիարակված իր խիղճը և մերձավորների ու Աստծո հանդեպ սերն իրեն թույլ չեն տալիս, որ ինքը մասնակցի զինվորական ծառայության: Քանի որ այլընտրանքային աշխատանքային ծառայությունն իրականացվում է զինվորական կառույցների վերահսկողության ներքո, այլընտրանքային ծառայության մեկնող անձը գրանցվում է զինվորական ստորաբաժանումներում և ենթարկվում պատժամիջոցների, ինքը չի ցանկանում անուղղակի կերպով մասնակցել զինվորական ծառայությանը, սովորել պատերազմել և դրանով վիրավորել Աստծուն: Խնդրել է դատարանից իր նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Որպեսզի դատարանը պարզի` Հարությունն իսկապե՞ս ուզում է այլընտրանքային ծառայություն անցնել, թե՞ նպատակն ընդհանրապես զինծառայությունից խուսափելն է, դատարան է հրավիրել գործով վկա, Տավուշի զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ Կամո Երկնափեշյանին: Նա էլ ցուցմունքում նշել է, որ Հարություն Խաչատրյանը կցագրվել է Տավուշի զինվորական կոմիսարիատում և զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից պիտանի է ճանաչվել շարային ծառայության համար: Այնուհետև նա ներկայացրել է դիմում զինծառայությունից հրաժարվելու մասին` նշելով, որ հրաժարվում է նաև այլընտրանքային ծառայությունից, քանի որ ինքը համարվում է Եհովայի վկա, ինչն իրեն թույլ չի տալիս հագնել զինվորական հագուստ, կրել զենք և ծառայության անցնել այն համակարգում, որը կապված է պաշտպանության նախարարության գործունեության հետ: Եթե ամբաստանյալը ծառայեր այլընտրանքային ծառայությունում, զինվորական հագուստ և զենք չէր կրելու: Նա իր դիմումի մեջ մանրամասն գրել էր, որ ինքը ծանոթ է այլընտրանքային ծառայությանը և հրաժարվում է նաև դրանից: Ամբաստանյալը նման դիմում է ուղարկել նաև Տավուշի մարզի դատախազին:

Այդուհանդերձ, դատարանը մեղադրանքը հիմնավորված է համարել հետևյալ պատճառաբանություններով. Հայաստանի Սահմանադրության 46-րդ հոդվածով նախատեսվում է, որ զինապարտ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել Հայաստանի պաշտպանությանը: Իհարկե, ըստ Սահմանադրության 26-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք, որը կարող է սահմափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Նման բովանդակություն ունի նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 9-րդ հոդվածը: Նույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն, ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող օրենսդրությամբ քրեական հանցագործություն չի համարվել: Մինչդեռ քր.օրենսգրքի 327 հոդվածի առկայությունը հակառակն է ապացուցում և սահմանում, որ եթե օրենքով սահմանված կարգով ծառայությունից ազատվելու հիմքեր չկան, ուրեմն խուսափելու դեպքում օրենքը նախատեսում է պատիժ` կալանք` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը 3 տարի ժամկետով: Զինապարտության մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածն էլ նախատեսում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը. այն է` եթե զինծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել քաղաքացին և հանվել զինվորական հաշվառումից, այն քաղաքացին, որի հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել է Հայաստանի պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է: Անձը կարող է ազատվել զինծառայությունից` կառավարության որոշմամբ, ինչպես նաև այն դեպքերում, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելը զինծառայություն է անցել օտարերկրյա պետությունների ուժերում, կամ ունի գիտական աստիճան և զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն, նախաքննություն, դատաքննություն, կամ ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման` ծանր կամ առնվազն 2 անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար և ազատազրկման վայրում պատիժը կրել են 3 տարուց ոչ պակաս, ինչպես նաև, եթե կատարել են Հայաստանի պաշտպանության նախարարության և դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն: Այդ ցանկերից և ոչ մեկում Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության անդամներին պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ազատելու հիմք նախատեսված չէ:

Ի դեպ, ամբաստանյալի շահերի պաշտպանները նաև քաղհայց են ներկայացրել դատարան, որով պահանջում են կառավարությանը պարտավորեցնել կալանքի յուրաքանչյուր օրվա համար 33 եվրոյի չափով ամբաստանյալին վճարել փոխհատուցում, որը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է` անհիմն լինելու պատճառով և Հարություն Լավրենտի Խաչատրյանին դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով:

Այս դատավճռի դեմ բողոք են բերել Հարություն Խաչատրյանի շահերի պաշտպան Շեյն Հիթ Բրեյդին, պաշտպանի փորձնակ Ելենա Մարգարյանը և պահանջել ամբողջությամբ բեկանել դատավճիռը և քրգործի վարույթն ամբողջությամբ կարճել:

Հ. Գ. Այսինքն` եթե դատարանն այլ կերպ վարվեր` շատերը կարող են կրոնական կազմակերպությունների տակ քողարկվելով ուղղակի անպաշտպան թողնել չավարտված պատերազմի մեջ գտնվող երկիրը:

Լուսանկարում` Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած Եհովայի վկաները` Էրեբունի ՔԿՀ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում