Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին կիսապաշտպան ֆրանսիացի Էմանուել Պետին մեկնաբանել է «զինագործներ»-ի ներկայիս մարզավիճակը` նշելով, որ թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մարզչական կարիերայում ավելի վատ ժամանակաշրջան չի եղել:
«Սա Արսեն Վենգերի մարզչական կարիերայում ամենավատ ժամանակաշրջանն է: Թիմի խաղացողները չգիտեն, թե ինչ պետք է անեն խաղադաշտում: Ներկայիս թիմն ամենաթույլն է «Արսենալ»-ի պատմության մեջ»,- ասել է Պետին:
«Արսենալ»-ի ֆուտբոլիստների մարզավիճակին բացասական գնահատական է տվել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ռոյ Քինը, ով նշել է, որ «Արսենալ»-ին անհրաժեշտ են կադրային լուրջ փոփոխություններ:







































