Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ռուբեն Կարապետյանն այցելել է Իտալիայի Պուլիայի տարածաշրջան

Փետրվարի 17-20-ը ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում էր Իտալիայի Պուլիայի տարածաշրջանում` Նարդոյում Սրբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնին մասնակցելու, ինչպես նաև Բարիում և այլ քաղաքներում հայկական պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:

Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, ՀՀ դեսպանի այցի առաջին օրը Նարդոյի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Նարդոյի քաղաքապետ Մարչելո Ռիզին /Marcello Risi/, քաղաքային խորհրդի նախագահ Ա. Տիենեն ու անդամները, ինչպես նաև գիտնականներ Մարիա Ռոսարիա Տամբլեն և Դոնատո Ջիանկարլո դե Պասկալիսը, որոնք ներկայացրեցին իրենց կողմից հեղինակած և նոր հրատարակված գիրքը` «Կապերը Հայաստանի և Նարդոյի միջև. Սրբ.Գրիգոր Լուսավորչի պաշտամունքը»:

Իր հերթին դեսպան Կարապետյանը քաղաքային իշխանություններին ուղղված իր ողջույնի խոսքում նշել է, որ «ընդհանրապես ժողովուրդների միջև հոգևոր կապերը ամենահզորն են և հարատև: Այդ իմաստով հայ-իտալական առնչությունները բացառիկ են: Նարդոն էլ դրա վառ ապացույցն է, ուր պաշտում են աշխարհի առաջին քրիստոնյա պետության առաջին հոգևոր առաջնորդին` Սրբ. Գրիգոր Լուսավորչին»: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը պաշտպանել է այս քաղաքը 1743թ. երկրաշարժից, նա կպաշտպանի Նարդոն նաև ապագայում` մեզ ներկաներիս ժառանգելով հավերժ ամուր պահել հայ-իտալական բարեկամությունն ու մեր երկու ժողովուրդների միջև առկա այս բացառիկ հոգևոր կապը », –շեշտել է Հայաստանի դեսպանը:

Քաղաքապետի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում Ռուբեն Կարապետյանը խոստացել է աջակցել Նարդոյի և Հայաստանի միջև կապերի զարգացման ուղղությամբ համապարփակ աշխատանքային ծրագրի մշակման և իրականացման գործում` մշակութային, տնտեսական և զբոսաշրջության ոլորտներում:

Նարդոյում ՀՀ դեսպանը հանդիպել է նահանգի հոգևոր առաջնորդին, արքեպիսկոպոս Դոմենիկո Կալիանդրոյին /Mons. Domenico Caliandro/, մասնակցել է քաղաքի կենտրոնական եկեղեցում Սրբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված պատարագին, ինչպես նաև քաղաքային տարեկան երթին, որի ընթացքում հոգևոր և աշխարհիկ իշխանությունները բնակիչների հետ միասին հանդիսավոր կերպով շրջում են ամբողջ քաղաքով ` Սրբ. Գրիգոր Լուսավորչի կիսանդրու հետ:

Այցի ընթացքում դեսպան Կարապետյանը հանդիպել է նաև նահանգի գործարարներին, որոնց հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հաստատման հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում