Sunday, 14 06 2026
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ

Երկխոսությունից ՀԱԿ-ը դուրս եկավ թուլացած, իշխանությունը`ուժեղացած. Վահան Հովհաննիսյան

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի այսօրվա հյուրն էր ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ով անդրադարձավ ներքաղաքական վերջին զարգացումներին և ՀՅԴ համամասնական ցուցակին:

Գնահատելով ներքաղաքական ներկա վիճակը՝ Վ. Հովհաննիսյանը նշեց, որ այն պայմանավորված է իշխանության անթաքույց տենչով՝ մնալ իշխանության։ Առկա է ևս մեկ գործոն` ամեն գնով խուսափել մարտիմեկյան գործընթացներից։

«Ընտրությունները երկու բան կարող են նշանակել` սերնդափոխություն և իշխանափոխություն: Երկուսն էլ անհրաժեշտ են մեզ՝ թե իշխանության, թե ընդդիմության պարագայում»,- նշեց նա:

Անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին՝ Վ.Հովհաննիսյանը նկատեց, որ եվրոպական կառույցները ՀՀ իշխանություններին զգուշացրել են՝ թույլ չեն տալու նախկին ընտրությունների այլանդակությունները, քանի որ հենց ընտրություններն են արտահայտում ժողովրդավարության չափանիշները :

«Ցանկը մենք կկազմենք, և այն ցանկը, որը կհրապարակենք` կլինի հավաստին»,- նշեց Վ. Հովհաննսիյանը՝ անդրադառնալով ՀՅԴ համամասնական ցուցակի վերաբերյալ մամուլում շրջանառվող տարբեր տեղեկություններին:

Վ. Հովհաննիսյանը անդրադարձավ նաև «Արտակարգ դրության» մասին քվեարկությանը և նկատեց, որ այն ձևով, որով օրինագիծը բերվել էր խորհրդարան` անընդունելի է, բայց ցանկացած երկիր պետք է ունենա նման օրենք։ «Ամեն պարագայում բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներին անընդունելի է»,- շեշտեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Վ. Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցությունը նա գնահատեց այսպես. «Ծայրահեղ են այն երկու դիրքորոշումները, երբ ոմանք անդամակցությունը համարում են անկարևոր մի բան՝ որևէ նշանակություն չունեցող, իսկ մյուսներն էլ դա փորձում են համարել ինչ-որ կենտրոնների կողմից թելադրված գործընթաց: Բայց Օսկանյանի անդամակցությունից միայն ԲՀԿ-ն չի շահել, նաև Օսկանյանն է շահել, քանի որ իր քաղաքական հայացքներն է ներկայացնելու մի լուրջ կուսակցությունում…

Կոալիցիոն կուսակցությունների՝ ընտրություններին առանձին մասնակցելու որոշումը ցույց տվեց, որ առաջին համաձայնությունը չի գործում, և այդ պայմանավորվածությունը կարող է տարածվել մեծամասնականի դեպքում` երբ նրանք պայմանավորվեն իրար դեմ թեկնածություններ չդնել»,- նկատեց Վ. Հովհաննիսյանը:

Վ. Հովհաննիսյանը չի բացառում ընտրակեղծիքների դեմ պայքարում ընդդիմության միասնական շտաբի կազմավորումը. «Ընտրական խարդախությունների դեմ պայքարելու ձևերը մեխանիկական են` պառկել քվեատուփի վրա, պինդ տղերք ուղարկել…. Իրական ձևը մեծամասնական ընտրակարգը վերացնելն է: Ընտրակեղծիքները հիմա արդեն իսկ կան` հիմա փող են բաժանում, դու սրա դեմը չես կարող առնել… Ընդհանուր շտաբը վճռական նշանակություն չի կարող ունենալ ընտրակեղծիքների դեմ պայքարի հարցում»:

«Ոչ նախագահը, ոչ նախարարը չեն կարող որոշել այն կատեգորիաները, ըստ որոնց՝ մարդը կարող է առաջադրվել ԱԺ պատգամավոր` Սահմանադրությունը շրջանցելով: Ինչո՞ւ ձեռներեցներին չեք բերելու խորհրդարան: Ես քմիծիծաղով եմ վերաբերվում այդ հայտարարություններին, որովհետև մեծամասնականով այդ նույն մարդիկ կմտնեն ԱԺ, հետո կմտնեն այդ ֆրակցիան»,- հայտարարեց Վ. Հովհաննիսյանը` անդրադառնալով ՀՀԿ-ականների հայտարարություններին, թե համամասնական ցուցակում ձեռներեցներ չեն լինելու:

«ՀԱԿ-ը տեղավորվեց իշխանությունների ծրագրերի մեջ, քանի որ այն անթաքույց ձգտում էր քաղաքական գործընթացներում ցույց տալ սեփական իշխանության հաստատումը, և նրա ձգտումը իրականացվեց իշխանությունների կողմից. նրանք դա տեսան, և տեղի ունեցավ երկխոսություն: Բայց արդեն երկխոսությունից հետո ՀԱԿ-ը դուրս եկավ թուլացած, իսկ իշխանությունը` ուժեղացած, ուստի չեմ կարծում, թե իշխանությունները նոր մոտիվացիաներ գտնեն` քաղաքական իրավիճակը փոխելու»,- նկատեց Վ. Հովհաննիսյանը` անդրադառնալով իշխանությունների կողմից քաղաքական նոր գործընթացներ ծավալելու հնարավորություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում