ԱՄՆ հանրապետական թեկնածու Նյուտ Գինգրիչը հինգշաբթի օրն ասել է, որ Աֆղանստանի նախագահին հայտնած ներողությունը «զարմանալի էր, և դրա կարիքը չկար»:
Associated Press-ը տեղեկացնում է, որ Գինգրիչը քննադատել է Օբամային Աֆղանստանից պաշտոնապես ներողություն խնդրելու համար: Օբաման ներողություն էր հայտնել, քանի որ Ղուրանի կրկնօրինակները աղբի հետ միասին այրվել էին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հիմնական ռազմական բազայում: Օբամայի հայտարարությունը արվել էր հինգշաբթի առավոտյան, որից հետո հաղորդվել էր, որ աֆղան զինվորը սպանել է ամերիկացի երկու զինվորի:
Վաշինգտոնում իր նախագահական արշավն անցկացնող Գինգրիչն ասել է, որ Քարզայը պետք է ԱՄՆ-ից ներողություն խնդրի սպանված զինվորների համար:








































