ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է ահաբեկչական գործողությունները, որոնք իրականացվել են Իսրայելի դիվանագետների դեմ Հնդկաստանում և Վրաստանում:
Associated Press-ը տեղեկացնում է որ ավելի ուշ՝ հինգշաբթի օրը, Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ահաբեկչական ցանկացած գործողություն քրեական հանցանք է համարվում` անկախ նրանից, թե որն է դրա նպատակը կամ ով է դա իրականացնում:
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Ռոն Պրոսորը, ով ԱԽ-ին կոչ էր արել դատապարտել ահաբեկչական գործողությունները, ողջունել է այս հայտարարությունը` ասելով, որ «7 տարվա լռությունից հետո» Խորհուրդը վերջապես խոսել է ահաբեկչության մասին, որը իսրայելցիներին սպառնում է ամեն օր:







































