Հաղորդվում է, որ «Համասը» նոր նախապայմաններ է ներկայացրել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի «Ֆաթհ» խմբի հետ միավորվելու համար: Reuters-ի փոխանցմամբ՝ սա ավելի է նվազեցնում հավանականությունը, որ կնքված համաձայնագիրը ուժի մեջ կմտնի:
Հիշեցնենք, որ այս ամիս Մահմուդ Աբբասն ու Խալեդ Մաշալը Քաթարում համաձայնագիր էին կնքել, համաձայն որի՝ պետք է ստեղծվեր Աբբասի կողմից ղեկավարվող անցումային միացյալ կառավարություն:
Սակայն բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ չորեքշաբթի օրը Կահիրեում կայացած ներքին հանդիպման ժամանակ «Համասի» անդամները որոշել են նոր նախապայմաններ ներկայացնել միավորման համար, որոնք, ամենայն հավանականությամբ, չեն ընդունվի Աբբասի կողմից:












































