ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Սիրիայի ազգային խորհուրդը (ՍԱԽ) համարվում է այս ժողովրդի ներկայացուցիչը և նրան պետք է վստահել: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
«Արաբական երկրներում և այլ պետություններում, որոնք կազմակերպել են այս կոնֆերանսը («Սիրիայի բարեկամների խումբ»), կա միասնական դիրքորոշում, որ ՍԱԽ-ը համարվում է Սիրիայի ժողովրդի ներկայացուցիչը, որին պետք է վստահել, և դա է պատճառը, որ նա հրավիրվել է (կոնֆերանսին)»,- ասել է Քլինթոնը մինչև Թունիս մեկնելը՝ Լոնդոնում անցկացրած բանակցություններից հետո:
Նշենք, որ այս օրերին Թունիսի մայրաքաղաքում անցկացվում «Սիրիայի բարեկամների խմբի» կոնֆերանսը, որտեղ քննարկվելու է Սիրիայի ներքաղաքական զարգացումների կարգավորման հարցը: Չինաստանը և Ռուսաստանը, որոնք վետո են կիրառել ՄԱԿ-ի ԱԽ-ում սիրիական բանաձևերի քվեարկության ժամանակ, չեն հրավիրվել այս կոնֆերանսին:











































