Nike-ի ղեկավարությունը որոշեց մեկ տեսահոլովակում նկարահանել տարբեր սպորտաձևերի աստղային ներկայացուցիչներ Ռաֆայել Նադալին ու Քրիշտիանու Ռոնալդուին, որոնց հետ ունի գործող համաձայնագրեր: Նկարահանումները տեղի ունեցան Մալյորկայում, որը տեղի բնակչության շրջանում մեծ ոգևորություն էր առաջացրել:
Այդ հնարքը նոր համարել չի կարելի, քանի որ ավելի վաղ Adidas-ը մեկ տեսահոլովակում նկարահանել էր Ռոջեր Ֆեդերերին, Թիերրի Անրիին ու Թայգեր Վուդսին: Նադալն ու Ռոնալդուն գոհ էին համատեղ նկարահանումների ընթացքից: Նշենք, որ Nike-ը գովազդը դեռևս չի հրապարակել: Նկարահանումներից հետո ֆուտբոլիստն ու թենիսիստն ընթրեցին միմյանց հետ:








































