Վրաստանի քաղաքացիները որոշ դեպքերում անձը հաստատող փաստաթղթի փոխարեն կկարողանան կիրառել այլ փաստաթղթեր:
Նախագծի համաձայն՝ անձը հաստատելու համար բավարար կլինեն այն բոլոր փաստաթղթերը, որոնցում նշված են քաղաքացիների անունը, ազգանունը և անձնական համարը:
Սակայն որոշակի սահմանափակումներ են դրվել, որոնք ենթադրում են տվյալ փաստաթղթի կիրառումն անձը հաստատող փաստաթղթի փոխարեն միայն այն դեպքում, եթե անձը հաստատող ինֆորմացիան ճշգրտվի համապատասխան գործակալության էլեկտրոնային բազայի միջոցով:











































