Marca-ն տեղեկացնում է, որ Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիր կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է թիմի ավագ Կարլես Պույոլին նոր պայմանագիր առաջարկել: Իսպանիայի հավաքականի 33-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետն իր ներկայիս թիմի հետ լրանում է 2013 թվականի հունիսին և կատալոնացիները ցանկանում են կենտրոնական պաշտպանի պայմանագրի ժամկետը երկարաձգել առնվազն մեկ տարով:
Հիշեցնենք, որ Պույոլը հանդիսանում է «Բարսելոնա»-ի սան և թիմի կազամում բոլոր մրցաշարերում 600-ից ավելի խաղ է անցկացրել:





































