Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն Իսրայելի պաշտոնյաներին կոչ է արել դադարեցնել Իրանի դեմ այժմ մղվող քարոզչական պատերազմը` նման հակաիրանական արտահայտություններն ու հայտարարությունները համարելով ավելորդ:
PressTV-ն գրում է, որ Իսրայելի Haaretz թերթի հաղորդմամբ՝ Պերեսն Իսրայելի պաշտոնյաներին ասել է, որ անիմաստ է անդադար վախի մթնոլորտ ստեղծել, և որ Իսրայելը պետք է թողնի, որ Իրանի խնդիրը ԱՄՆ-ը լուծի:
Ինչպես ասվել է հաղորդման մեջ, ակնկալվում է, որ առաջիկա հանդիպման ժամանակ Պերեսն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կասի, որ ինքը չի կարծում, թե Իսրայելը պետք է մոտ ապագայում հարձակվի Իրանի վրա:












































