Apollo Moon առաքելության ժամանակ Լուսնի վրա շատ լուրջ փորձարկումներ էին իրականացվել, բայց համացանցում տարածված տեսանյութի համաձայն՝ տիեզերագնացները նաև ժամանակ են ունեցել զվարճանալու:
Daily Mail-ը գրում է, որ 1972 թվականի տեսագրության մեջ Apollo 17–ի տիեզերագնացները սկսել են երգել The Fountain In The Park երգը: Տեսանյութի մեջ նաև կարելի է տեսնել, թե ինչպես են տիեզերագնացները փորձում պարել Լուսնի վրա:
Apollo 17-ը Apollo-ի վեցերորդ և վերջին առաքելությունն էր և վերջին անգամն էր, որ մարդը քայլել է Լուսնի մակերևույթի վրա:
Տիեզերանավը երկիր էր վերադարձել 1972 թվականի դեկտեմբերի 19-ին:











































