Բարձրաստիճան պաշտոնյան այսօր հաղորդել է, որ ԵՄ-ն այսժմ պատրաստում է կանոնակարգ, որը Իրանի բանկերը կհեռացնեն հիմնական բանկային ցանցից, որը վիրտուալ կերպով օգտագործվում է աշխարհի բոլոր բակերի կողմից:
Associated Press-ը գրում է, որ պաշտոնյան, ով իր անունը չի հայտնել ԵՄ-ի օրենքների պատճառով, ասել է, որ կանոնակարգն այժմ քննակվում է, բայց ամենայն հավանականությամբ շատ շուտով կհաստատվի:
Այս քայլը Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ֆինանսական ճնշում գործադրելու եղանակներից է:
Համաշխարհային բանկային ֆինանսական հաղորդակցության հասարակությունը, որը հայտնի է SWIFT անունով, անցած շաբաթ հայտնել էր, որ պատրաստ է հետևել ԵՄ-ի կարգադրություններին այն ժամանակ, երբ հստակ պարզ լինի, թե ինչպես պետք է իրագործվեն նոր օրենքները:








































