Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Արտակարգ դրության մասին օրինագծի փաթեթը կընդունվի մինչև ԱԺ ընտրություններ (տեսանյութ)

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը փաթեթով ԱԺ առաջին ընթերցման կներկայացվեն փետրվարի 27-մարտի 1-ը կայանալիք քառօրյայում: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանեց, որ օրինագծերը ետ կանչելու պատճառը հիմնականում այն էր, որ փաթեթը բացակայում էր և սահմանվում էր հատուկ ռեժիմ, խոսքը վերաբերում է և՛ պարետային ժամին, և՛ հատուկ արտադրությունների դադարեցմանը, և՛ տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակմանը, իսկ դրանք խախտելու համար որևէ պատասխանատվություն սահմանված չէր. «Որոշակի պահանջներ են ավելացվել, որ առաջին ընթերցման ներկայացված օրինագծում բացակայում էին: Սա լավ առիթ է մեկ անգամ ևս հստակ անդրադառնալու բոլոր վիճահարույց դրույթներին և հանրությանը ներկայացնելու»:

Հ. Թովմասյանը, պարզաբանելով այսօր կառավարության նիստի ժամանակ փաթեթի ներկայացման ժամանակ իր հնչեցրած «գրեթե պետք է բացառվի անմիջապես բնակչության հետ ԶՈւ շփումը» արտահայտությունը, նշեց, որ արտակարգ դրության ժամանակ զորքերը չեն օգտագործվում, եթե ոստիկանության և ազգային անվտանգության ուժերը դրա համար բավարար են, ինչը որոշում է ՀՀ նախագահը, իսկ եթե անգամ նրանք օգտագործվում են, ապա եթե անկարգություններ են և այլն, ոստիկանությունը պետք է շփվի բնակչության հետ, իսկ ԶՈւ-ն պետք է հատուկ օբյեկտների պաշտպանություն իրականացնի: Ըստ նախարարի՝ եթե արտակարգ դրությունը պայմանավորված է նաև արտակարգ իրավիճակով` բնական աղետներ և այլն, ապա զորքը պետք է մասնակցի տարհանման աշխատանքներին, մշակութային արժեքների տեղափոխմանը և այլն: «Բնակչության հետ շփումը ծայրահեղ վերջին բանն է, որ կարող է լինել»,- շեշտեց նախարարը:

Հ. Թովմասյանը նշեց, որ այս ընթացքում փորձել է վերլուծաբանների հետ հանդիպել և առաջարկել է, որ քննարկումը փակ ռեժիմով արվի՝ մամուլը չմասնակցի, բայց չի հաջողվել. «Մի մասին հարմար չի եղել, մի մասն էլ պահանջել է, որ մամուլը մասնակցի»:

Նախարարը հերքեց, որ օրինագիծը ետ կանչելու համար միջազգային կառույցների կողմից ճնշումներ են եղել: Նա նշեց, որ նախագիծն անցել էր Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը, և անգամ այս փոփոխությունները համահունչ են այդ շրջանակներում առաջարկություններին:

«Ամենամեծ խնդիրը, որ ունենք, վստահության խնդիրն է: Եթե կա անվստահության մթնոլորտը, ինչ ուզում ես գրի, մեկ է՝ ինչ-որ մի բան կգտնվի: Եթե կա այդ վստահությունը, ձևակերպումները շատ պարզ են, հստակ ու որոշակի: Այսինքն՝ մենք խնդիր ունենք վստահությունը պատշաճ մակարդակի հասցնելու, և այդ դեպքում այդ հարցերը չեն առաջանա: Հայտնի ասացվածքի օրն ենք ընկել`լեզուն կաթից վառեց, հիմա թանը փչելով է խմում: Հիմա մենք իրոք սկսել ենք այդ թանը փչել: Այս օրենքի բացակայությունը, ընդհանրապես ամենավատ կարգավորումը շատ ավելի լավ է, քան բացարձակ չկարգավորվածությունը: Եթե այս օրենքը չկա, դա նշանակում է, որ մենք այն սահմանափակումները, որ կան այն իշխանությունների կողմից, որոնք մասնակից են դառնալու այս հարաբերություններին և բացարձակ ազատություն ունեն այս հարցում, սահմանափակված են միայն Սահմանադրությամբ»,- ասաց Հ. Թովմասյանը:

Նա տեղեկացրեց, որ եթե ոստիկանությունը խախտի ռեժիմը, այսինքն՝ ոստիկանության զինված խռովության դեպքում բանակն իրավասու է միջամտել և պաշտպանել բնակչությանը: Այդ դեպքում ոստիկանությունը կդառնա անօրինական զինված խմբավորում, կդադարի լինել ոստիկանություն և, բնականաբար, այս դեպքում ԶՈւ-ն կարող է միջամտել, իսկ եթե զորքերում խռովություն լինի, ոստիկանությունն է միջամտելու:

Ամեն դեպքում զինված ուժերը, որ պետք է ներգրավվի արտակարգ դրության ժամանակ, հատուկ պատրաստություն պետք է անցնի ՆԳՆ կանոնակարգով, որպեսզի իմանան, թե խնդիր լինելու դեպքում բնակչության հետ ինչպես վարվեն: Նախարարը մեջբերեց եվրոպացիների ասացվածքը՝ հրանոթով ծիտ չեն որսում, և հավելեց, որ կարղ ես որսալ, բայց այդ հզոր զենքը այդ խնդրի լուծման համար չէ: «Հիմա երկրի ներսում է. եթե կարող ես շատ ավելի նվազ միջամտությամբ հասնել նպատակին, ապա ասում ենք՝ զորք մի կիրառի: Սակայն բոլոր մեխանիզմները փակել հնարավոր չէ»,- նշեց Հ. Թովմասյանը՝ հույս հայտնելով, որ օրինագծերի փաթեթն ԱԺ-ն կընդունի մոտ 3 ամսում, մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում