Thursday, 25 06 2026
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում

Ավելի իմաստուն եմ դարձել. Ռոման Բերեզովսկի. Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել sportbox.ru կայքին:

– «Դինամո»-ի կազմում Դուք մասնակցեցիք թիմի իսպանական հավաքին: 7 տարիների ընթացքում, ինչ Դուք չեք կրել թիմի մարզաշապիկը, այն զգալի փոփոխություններ է կրել:

– Նախկին ու ներկայիս «Դինամո»-ների միջև հսկայական տարբերություն կա: Դա վերաբերում է թե՛ թիմի ենթակառուցվածքների զարգացման մակարդակին, թե՛ խաղացողների ընտրությանը:

– Ի՞նչ կարող եք ասել Ձեր թիմակից դարպասապահների մասին, որոնց հետ այժմ Թուրքիայում ուսումնամարզական հավաք եք անցկացնում:

– Նրանք բոլորն էլ երիտասարդ, տաղանդավոր տղաներ են: Դատելով մարզումների ժամանակ նրանց կատարած աշխատանքի ծավալից` նրանք կարող են ուժեղ դարպասապահներ դառնալ:

– Սեփական սխալներն այս տարիքում ավելի՞ հեշտ է ընդունելը:

– Ավելի իմաստուն եմ դարձել: Այդ պահերին սփոփվում եմ ընտանեկան միջավայրում: Բայց, ամեն դեպքում, շատ ծանր եմ տանում խաղադաշտում կատարած ցանկացած սխալ:

– Ձեր երկարատև կարիերայի ընթացքում Դուք «Զենիթ»-ի կազմում նվաճել եք միայն Ռուսաստանի գավաթը, իսկ «Խիմկի»-ի կազմում` առաջին դիվիզիոնի չեմպիոնի կոչումը: Վերադառնալով «Դինամո»` մտադի՞ր եք շտկել այս իրավիճակը:

– Իհարկե, կցանկանայի օգնել թիմին մեդալներ կամ այլ մրցանակներ նվաճել: Պետք է նաև հաջողակ լինես: Մենք կարող ենք պայքարել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու համար և նույնիսկ առաջատար «Զենիթ»-ից 6 միավորով հետ մնալն անհաղթահարելի չի համարվում:

– Ձեզ ոգեշնչու՞մ են վետերան դարպասապահների օրինակները` Ձոֆֆ, Կան, Վան դեր Սար:

– Նրանք մեծ վարպետներ են, ովքեր արժանի են հարգանքի: Երկար ժամանակ նրանք ծառայել են իրենց թիմերին, փրկել են բազմաթիվ անհուսալի դրվագներում:

– Դուք արդեն 37 տարեկան եք: Մինչև ե՞րբ եք նախատեսում խաղալ:

– Չեմ ցանկանում գուշակություններ կատարել: Կրկնում եմ, ֆուտբոլը դեռ ինձ հիացնում է: Քանի դեռ այդպես է, ես չեմ հեռանա:

– Երբ «Խիմկի»-ն լքեց ռուսական Պրեմիեր լիգան, Դուք Հայաստանի հավաքականում գրեթե ավարտում էիք Ձեր կարիերան: Ուրա՞խ եք, որ այդ քայլին չգնացիք:

– Այո, շնորհակալ եմ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով ինձ ետ պահեց այդ որոշումից: Այն ժամանակ լավատեսորեն տրամադրվելու առիթ չկար: Այժմ ամեն ինչ փոխվել է, ազգային հավաքականի խաղը «Եվրո-2012»-ի որակավորման փուլում ոգեշնչել է թե՛ երկրպագուներին, թե՛ ֆուտբոլիստներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում