Saturday, 20 06 2026
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում

Նախընտրական վարկեր ՀՀԿ-ի համար

Հայաստանի կառավարությունը հերթական նախընտրական որոշումն է կայացրել՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ: Կառավարությունը գյուղական բնակչությանը, այսպես ասած, ներել է մոտ 43 միլիարդ դրամի հողի և գույքի հարկ, հարկային պարտավորությունից առաջացած տուգանք: Այն, որ այս քայլը նախընտրական է՝ թերևս, լրացուցիչ ապացույցների կամ փաստարկների կարիք չի զգում: Այն, որ քայլը նաև դրական է՝ նույնպես անկասկած է: Ի վերջո, սա կարող է լինել պետության իսկապես առարկայական օգնությունը գյուղացիներին՝ ի տարբերություն այն շոուների, որ վարչապետն ու նախարարները նախորդ գարնանն անում էին գյուղական հորիզոններում, գյուղացիական տնտեսությունների ֆոնին իրենց հարցազրույցներով և խոստումներով, որոնք այդպես էլ ոչ մի կերպ չթեթևացրին գյուղացու հոգսը:

Այս որոշումը այդ հոգսը իսկապես թեթևացնում է: Սակայն հերթական անգամ բախվում ենք մի իրողության հետ, երբ պետական միջոցները դառնում են Հանրապետական կուսակցության նախընտրական ֆոնդի մաս, այսինքն՝ ոչ դե յուրե, բայց դե ֆակտո ծառայում են ՀՀԿ քարոզարշավին: Ի՞նչ միջոցներով է, օրինակ, կառավարությունը փոխհատուցելու այդ 43 միլիարդ դրամը: Չէ՞ որ այդ փողը, որ պարտք էին կուտակել գյուղացիները, պետք է վճարվեր համապատասխան ծառայությունների դիմաց, այսինքն՝ այդ ծառայությունները պետք է փոխհատուցվեն փողով, իսկ եթե դա չլինի, կնշանակի արդեն, որ առաջանում է ֆինանսական բաց, ինչը չի կարող բարվոք ազդեցություն թողնել որևէ համակարգի համար: Ի վերջո, եթե 43 միլիարդ դրամը պետք է գնար մի տեղ, բայց չի գնալու, հարց է առաջանում, թե ինչ է լինելու այդ տեղի վիճակը:

Այս հարցին կառավարությունը կարծես թե պատասխան չունի, կամ էլ շատ պարզ է պատասխանը՝ կառավարությունը մի ուրիշ տեղից կգտնի այդ 43 միլիարդն ու կուղղի համապատասխան տեղ: Այդ առումով հետաքրքրական կլինի հիշատակել այն լրացուցիչ 101 միլիարդ դրամի մասին, որ, որպես հավելյալ հարկային մուտք, կառավարությունը սահմանել էր ընթացիկ տարվա բյուջեի համար, այն էլ՝ ճգնաժամից նոր դուրս եկած և շնչող տնտեսության պայմաններում, երբ տնտեսությունը դեռ զգալիորեն միացված է այսպես ասած «սիստեմային»՝ միջազգային ֆինանսական համակարգի վարկային հատկացումներին:

Այդպիսով, ՀՀԿ-ն շարունակում է երկիրը կախված պահել վարկային «կաթիլայինից»՝ դրա փոխարեն հարկային հավելյալ եկամուտներն ուղղելով նախընտրական որոշումների սպասարկմանը: Այլ կերպ ասած՝ ստացվում է, որ ՀՀԿ-ն հենց վարկերն է ուղղում իր նախընտրական խոստումների սպասարկմանը, այսինքն՝ պետությունը և սերունդները շարունակում են միացված մնալ «վարկային թթվածնային բալոնին», որպեսզի Հանրապետականը կարողանա իր նախընտրական ծախսերն իրականացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում