Սերբիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայանալիք Սերբիա – Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկեն կիպրոսցի մրցավարները:
Հանդիպման գլխավոր մարցավարը կլինի Լեոնտիոս Տրատուն, իսկ եզրային մրցավարները կլինեն Միխալիս Սոտերիուն և Խարալամպոս Խարալամպուսը:
Հիշեցնենք, որ «Ցիրիոն» մարզադաշտում կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: