Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները դարձյալ կառավարության շենքի առջև են: Ամեն հինգշաբթի հավաքվելով կառավարության շենքի բակում՝ նրանք ակնկալում են իրենց որդիների սպանության գործերով արդար դատավարություններ:
Այս պահին կառավարության շենքի բակում են հայոց բանակում մահացած Արայիկ Ավետիսյանի, Նարեկ Գալստյանի, Վալերիկ Մուրադյանի ծնողներն ու հարազատները: Նրանց կմիանան նաև «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները, ովքեր այսօր ծրագրել են երթով շարժվել դեպի նախագահական նստավայր:
Այս պահին կառավարության շենքի բակում իրենց խնդիրներն են հնչեցնում նաև հաշմանդամ օդաչուները, որոնք նախագահից և վարչապետից պահանջում են վերջապես վերականգնել իրենց խախտված սահմանադրական իրավունքները և լուծել փոխհատուցման հարցը:







































