Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի կինը` Շերին, դիմել է դատարան` News of the World թերթի լրագրողների կողմից իր հեռախոսը ապօրինի լսելու հայցով: Ինչպես հաղորդում է BBC News-ը` այս տեղեկատվությունը հաստատել է հայցվորի փաստաբան Գրեմ Աթկինսը (Graham Atkins):
Որպես հայցի պատասխանող կողմ կներկայանա, ամենայն հավանականությամբ, սկանդալային պարբերականի հեղինակ News Group Newspapers ընկերությունը, որը մտնում է News International-ի կազմի մեջ:
News International-ի մամլո ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել Շերի Բլերի հայցը:
Թոնի Բլերը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2007 թ.: Նրա կինը`Շերին, մասնագիտությամբ փաստաբան է:
Բրիտանական News of the World-ի շուրջ սկանդալը սկսվել էր դեռ 2011 թ. սեպտեմբերին, երբ ընկերության խմբագրությանը կասկածել էին հազարավոր մարդկանց, այդ թվում՝ նաև քաղաքական գործիչների և շոու բիզնեսի աստղերի հեռախոսազանգերը ապօրինի լսելու մեջ:
Հուլիսին սկանդալային խմբագրությունը փակել էին և ձերբակալել 10 մարդու, այդ թվում՝ լրագրողների և ոստիկանների:












































