Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

1901թ. այս օրը մահացավ արևմտահայ հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ Ստեփան Ոսկանյանը. (պատմություն)

1901թ. այս օրը Զմյուռնիայում մահացավ արևմտահայ հրապարակախոս, գրող, խմբագիր, թարգմանիչ, մանկավարժ Ստեփան Ոսկանյանը (Ստեփան Ոսկան):

Ծնվել է 1825թ., սովորել ծննդավայրի Մեսրոպյան վարժարանում: 1846-ին մեկնել է Փարիզ, սովորել Սորբոնի համալսարանում: Ականատես է եղել և մասնակցել 1848-ի հեղափոխական դեպքերին, ձերբակալվել է և բանտարկվել: Ազատ արձակվելուց հետո ավելի ամուր է կապվել նոր գաղափարներին: 1852-1854թթ. Կ. Պոլսում և Զմյուռնիայում տպագրել է (ծածկանունով) «Ներքին համոզումն» (1853թ.) և «Հռոմէական պարգեւ» (1854թ.) պամֆլետները: 1855-1856թթ. Փարիզում մի խումբ համախոհների հետ հրատարակել է «Արևելք», 1859-ին և 1864-1865-ին` «Արևմուտք» հանդեսները: Այստեղ ծանոթացել է Միքայել Նալբանդյանի հետ, արտատպումներ արել «Հյուսիսափայլից»:

Ստեփան Ոսկանյանը հայ ժողովրդին կոչել է համախմբվածության, միասնության, թուրքական բռնակալության դեմ պայքարի: 1865թ. հաստատվել է Զմյուռնիայում, աշխատել տեսուչ և ֆրանսերենի ուսուցիչ Մեսրոպյան ու Հռիփսիմյան վարժարաններում, հիմնել Ուսումնասեր ընկերությունը:

Ստեփան Ոսկանը եղել է աշխարհաբարի կողմնակից, գրել է հղկված և պատկերավոր լեզվով, մեծ տեղ է տվել լուսավորությանը, կարևորել է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը:

Գրել է պատմվածքներ,բանաստեղծություններ, երգիծական գործեր, կատարել թարգմանություններ ֆրանսիական գրականությունից: Հանդես է եկել Հարմա, Հրանտ, Վահե, Օ. Օ., Օրպել և այլ ծածկանուններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում