ՀՀ պետեկամուտների կոմիտեի սկսած ստուգումները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում դեռ չեն ավարտվել:
Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների` առաջիկայում այդ գործով սկանդալային բացահայտումներ են լինելու, և հնարավոր է` դրան հետևեն նաև ձերբակալություններ:
«ՀՀ ՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ շուտով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 10 միլիարդ դրամով կտուգանվի: Այս հեռանկարը ՀԷՑ-ի համար կարծես անակնկալ չէ: Այստեղ մոտավորապես հենց այդքան տուգանքի են սպասում, թեև լուրը պաշտոնապես ճշտել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարվա հոկտեմբերից ՀԷՑ-ում ստուգումներ սկսվեցին, որի ընթացքում ընկերության մասնաճյուղերում խուզարկվեցին գրասենյակները, առգրավվեցին համակարգիչները, և հարուցվեց քրեական գործ»,- հավելում է թերթը:











































