2012 թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Ազգային անվտանգության ծառայությանը 2012 թ. առաջին կիսամյակում կհատկացվի 36 մլն դրամ: Այս մասին որոշում գործադիրը նախատեսում է ընդունել այսօրվա նիստում:
Գումարը կուղղվի լրացուցիչ համակարգչային սարքավորումներ ձեռք բերելուն, քանի որ, ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, Հայաստանում ինտերնետային կապի արագությունների և հոսքերի ծավալները կտրուկ աճել են, հանգույցի առկա հզորությունները բավարար չեն և պետք է ապահովել գործող կայքերի ու ցանցերի անխափան սպասարկումը:







































