Tuesday, 16 06 2026
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»

Արտակ Նազարյանի դատավարությունը շարունակվել է տուժող կողմի բացակայությամբ

«Մեհրաբներ» զորամասում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով փետրվարի 21-ին Իջևանում կայացած դատական նիստին տուժողի իրավահաջորդներն ու ներկայացուցիչները ներկա չեն եղել, սակայն անկախ ամբաստանյալների պաշտպաններ Ալվարդ Մնացականյանի և Հրանտ Գևորգյանի դիրքորոշմանը, որ էթիկապես ճիշտ չէ նիստը շարունակել առանց տուժող կողմի ներկայացուցիչների, դատավոր Սամվել Մարդանյանը որոշել է շարունակել դատավարությունը:

Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ ամբաստանյալներից մեկի պաշտպան Ալվարդ Մնացականյանից տեղեկացել է, որ դատական նիստի ընթացքում հրապարակվել են գործով առանցքային վկա Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքները, այնուհետ դատարանը սկսել է քննարկել առերեսումները հրապարակելու վերաբերյալ հարցը, քանի որ ամբաստանյալները դեռևս չեն հարցաքննվել: Դատավոր Մարդանյանն ի վերջո որոշել է հրապարակել առերեսումներից միայն Արման Մնացականյանի պատասխանները: Դատական նիստի ընթացքում դատարանում ցուցադրվել է նաև Արման Մնացականյանի հացաքննության տեսատարբերակը, որի ցուցադրումը դատարանում կշարունակվի հաջորդ նիստի ընթացքում` փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած դատական նիստին իրենք հստակ հայտարարել են, որ դատավոր Սամվել Մարդանյանին չեն համարում անկախ և անաչառ դատավոր, քանի որ նա ընդամենը նպատակ է հետապնդում քննչական ծառայության և դատախազության մեղադրական եզրակացությունը հաստատել դատարանի կնիքով: «Նման պատասխանատու հայտարարությամբ հանդես գալու հիմք մեզ տվել է Սամվել Մարդանյանի այն քայլը, որ նա կիսատ թողնելով վկա Արման Մնացականյանի հարցաքննությունը դատարանում, անցավ նրա նախաքննական ցուցմունքների հրապարակմանը, ինչն, իմ կարծիքով, արդարադատության իրականացման տեսակետից անթույլատրելի քայլ է: Դատարանն ինքը պետք է հետազոտի բոլոր ապացույցները, լսի վկաներին և միայն այդ պայմաններում կարող է հանգել գործի հանգամանքների վերաբերյալ այս կամ այն հետևության: Մինչդեռ դատարանն ընդամենը նախաքննության տվյալները հրապարակելով վստահ եմ, որ շուտով այն դնելու է ապագայում կայացվելիք դատավճռի հիմքում»,- նշեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Նշենք, որ տուժողի իրավահաջորդների կամ նրանց ներկայացուցիչների բացակայությունը իրականում խոչընդոտ չի կարող լինել դատական նիստը շարունակելու համար: Ինչ վերաբերում է տուժող կողմի դատական նիստերի հետագա մասնակցության հարցին` Մուշեղ Շուշանյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ մինչև նախորդ նիստը իրենք հայտարարել էին, որ չեն մասնակցելու նիստերին ընդհանրապես, սակայն հետո տեղեկանալով այն մասին, որ դատարանը պատրաստվում է հրապարակել նախաքննական ցուցմունքները, որոշել են մասնակցել և մեկ անգամ ևս կանխել դատավարության անօրինական ընթացքը, մինչդեռ դատարանը նախորդ նիստի ժամանակ հստակ ցույց է տվել, որ անելու է այն, ինչը որոշել է, և ինչն իրեն պատվիրված է. «Նման պայմաններում մեր մասնակցությունն արդեն անիմաստ է, նման ֆարսին մասնակցելու ցանկություն մենք չունենք, թող անեն այն, ինչ ուզում են, բայց առանց մեզ»,- նշեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը: Իսկ Ծովինար Նազարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այս անգամ դատարանը տուժող կողմին անգամ պատշաճ չի ծանուցել. «Հետագա նիստերին մասնակցության հարցը դեռ չենք որոշել, սակայն թույլ չենք տալու, որ դատն անցկացվի նախանշված սցենարով»,- ընդգծեց Ծովինար Նազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում