Ինչպես գրում է BBC-ն, Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի կինը` Շերի Բլեերը, դատի է տվել մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի News International կազմակերպությանն՝ իր ձայնային փոստը լսելու համար:
Այս կերպ Բլեերը լրացրել է հայտնի մարդկանց ցանկը, ովքեր մեղադրում են արդեն իր գործունեությունը դադարեցրած News of the World հրատարակչությանն՝ իրենց անձնական բջջային հեռախոսները լսելու մեջ:
News International ընկերությունն արդեն ծախսել է միլիոնավոր դոլարներ՝ News of the World-ի լրագրողների անօրինական գործողությունների պատճառով տուժածներին փոխհատուցելու համար: