Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Չավին ու Ինյեստան հուսով են, որ Պեպ Գվարդիոլան նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ։
«Հուսով եմ, որ Գվարդիոլան նոր պայմանագիր կստորագրի։ Վերջնական որոշումն ինքը պետք է կայացնի։ Ամբողջ թիմը ցանկանում է նրա հետ աշխատել երկար ժամանակ»,- Ինյեստային մեջբերում է AS-ը։
«Մեր բոլոր հաջողությունները կապված են նրա անվան հետ։ Ցանկանում ենք, որ Պեպը նոր պայմանագիր ստորագրի, սակայն պետք է սպասենք, քանի որ միայն նա կարող է տալ այդ հարցի պատասխանը»,- Goal.com-ին տված հարցազրույցում հայտարարել է Չավին։
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ լրանում է 2012 թվականի հունիսին։






































