2011 թ. Հայաստանում ապօրինի հատվել է 1,690 ծառ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության «Պարենային ապահովություն և աղքատություն 2011» հրապարակման՝ ապօրինի անտառահատումները տարեցտարի ավելանում են: Այսպես. 2010-ին հատվել է 1,322 ծառ, 2009-ին`1,310, 2008-ին`1,214:
Ապօրինի անտառահատումների մասին անցած տարի կազմվել է 1,670 ակտ:
Միաժամանակ, անցած տարիների ընթացքում նվազել են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքները: Այսպես. 2011-ին հիմնադրվել և ցանվել է ընդամենը 28.4 հա տարածք, այն դեպքում, երբ 2010-ին այդ ցուցանիշը եղել է 157 հա, 2009-ին453 հա, 2008-ին՝ 417.8 հա:











































