Հոկտեմբերի 27 իրականացնողներին քաղբանտարկյալ որակել կարող է միայն հոգեկան հիվանդը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը `անդրադառնալով իրավապաշտպան Միքայել Դանիելյանի այն որակմանը, թե հոկտեմբերի 27 իրականացնողները քաղբանտարկյալներ են:
«Եթե այդպիսի բան որևէ մեկի ուղեղում ծնվում է, նա հոգեկան հիվանդ է: Ես ավել գնահատական չեմ կարող տալ այդ իրավապաշտպանի որակմանը: Նա պարզապես բուժման կարիք ունի»,- վրդովված եզրափակեց Ս. Այվազյանը:
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով կրոնի և խղճի ազատության սահմանափակման խնդրին, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը նշել էր, որ խղճի գերի է համարում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, իսկ որոշ չափորոշիչներով՝ քաղբանտարկյալներ է համարում նաև Հոկտեմբերի 27-ը իրականացնողներին: