ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում, 87 տարեկանում վախճանվել է թատրոնի և կինոյի դերասանուհի Լյուդմիլա Կասատկինան:
2012 թ. փետրվարի 11-ին մահացել էր դերասանուհու ամուսինը` ռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Կոլոսովը: Կոլոսովին հրաժեշտ տվեցին փետրվարի 15-ին և նշվում է, որ դերասանուհին վատառողջ լինելու պատճառով չկարողացավ մասնակցել ամուսնու հուղարկավորության արարողությանը:
Կասատկինան կինոյում սկսել է նկարահանվել 1954 թ.-ից: Նա նկարահանվել է «Մեծ փոփոխություն», «Կրկեսի արքայադուստրը» և այլ ֆիլմերում:
Նա նաև մասնակցում էր մուլտֆիլմերի հնչյունավորմանը, մասնավորապես նա է հնչյունավորել է «Մաուգլի» մուլտֆիլմում ընձառյուծ Բագիրային:







































