Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Հունաստանի վարկանիշը ССС-ից նախադեֆոլտային C մակարդակի: Այս մասին հաղորդում է RIA-Novosti-ն՝ վկայակոչելով գործակալության տարածած մամուլի հաղորդագրությունը:
Գործակալությունը նշել է, որ կիջեցնի երկրի վարկանիշը «սահմանափակ դեֆոլտի» (RD) մակարդակի՝ պետական պարտատոմսերը նորով փոխարինելու ծրագրի ավարտից հետո:
Բացի այդ, Fitch-ը ССС-ից С մակարդակի է իջեցրել Հունաստանի՝ փոխանակման ենթակա պետական պարտքային արժեթղթերի վարկանիշը:
Հիշեցնենք. երեկ եվրոգոտին և ԱՄՀ-ն հասրտատեցին Հունաստանի օգնության փաթեթը 130 մլրդ եվրոյի չափով:








































