Friday, 26 06 2026
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Դաղստանում ձերբակալել են ահաբեկչական ինտերնետ-համայնքի անչափահաս ղեկավարին

Արթուր Բաղդասարյանը և Frontex-ի ղեկավար Իլկա Լայտինենն ստորագրել են աշխատանքային համաձայնագիր

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Եվրամիության արտաքին սահմաններում գործառնական համագործակցության կառավարման գործակալության (Frontex) ղեկավար Իլկա Լայտինենն, այսօր` փետրվարի 22-ին, ստորագրել են աշխատանքային համաձայնագիր, որով նախանշվում է Հայաստանի և Ֆրոնտեքսի միջև հետագա համագործակցության օրակարգը:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` Ֆրոնտեքսի` Եվրամիության արտաքին սահմանների կառավարման գործում կարևորագույն դերակատարությունն ունեցող մարմնի հետ համագործակցությունը նշանակում է Հայաստանում միջազգային լավագույն փորձի ներդրում, Եվրամիության դեղին գրքի պահանջներին համապատասխան ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների գործունեություն, պետական սահմանի կառավարման ոլորտում ներգրավված պետական մարմինների վարչական կարողությունների հզորացում, տեխնիկական վերազինում, ինչպես նաև համատեղ վերլուծություններ և փորձի փոխանակում:

Իլկա Լայտինենը առանձնացրել է երեք գործոններ, որոնք հիմք են հանդիսացել համագործակցության արագ մեկնարկի, սահուն և արդյունավետ ընթացքի և համաձայնագրի ստորագրման համար, այն է` Հայաստանի ղեկավարության քաղաքական մեծ պատրաստակամությունը, Հայաստանում սահմանների համալիր կառավարման հաջողված ռազմավարությունը և միջազգային կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ի և ԵՄ հաստատությունների աջակցությունը:

Իլկա Լայտինենը հավելել է, որ համաձայնագրի ստորագրմանը անմիջապես հետևելու է դրանից բխող գործողությունների ծրագրի մշակումը, որում ներառվելու են բոլոր համապատասխան գործողությունները և միջոցառումները:

Արթուր Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ քննարկվել է առաջիկայում Հայաստանում կադրերի վերապատրաստման տարածաշրջանային ենթակառուցվածք ստեղծելու խնդիրը, որը մշտապես բարձր որակավորում կապահովի պետական սահմանի հետ առնչվող բոլոր պետական կառավարման մարմինների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում