Գիլիերմո դել Տորոն որպես պրոդյուսեր հանդես կգա մեքսիկական համակարգչային խաղում, որը կկոչվի «Մեռյալների օրը»: Այս մասին հայտնում է Heat Vision-ը:
Ժապավենի հեղիակները դրա սյուժեն համեմատում են «Ռոմեո և Ջուլիետտ»-ի սյուժեի հետ: Մուլտֆիլմում իրադարձությունները ծավալվում են Մեռյալների օրը։ Լատինական Ամերիկայի երկրներում այս տոնը նշում են ամեն տարի նոյեմբերի 1-ին:
Համարվում է, որ այս օրերին մեռածների հոգիներն այցելում են իրենց կենդանի ազգականներին:
Ենթադրվում է, որ սաունդթրեկի վրա աշխատելու են միջազգային աստղեր: «Մեռյալների օրը» պետք է վարձույթ դուրս գա 2014 թ.:
Ներկայում Գիլիերմո դել Տորոն զբաղվում է ֆանտաստիկ «Խաղաղօվկիանոսյան արտերկիր» (Pacific Rim) ժապավենով, որի իրադարձությունները ծավալվում են Երկրագնդի վրա ապագայում:
2012 թ. փետրվարին հայտարարվեց, որ նրա հաջորդ աշխատանքը լինելու է «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի էկրանավորումը: