РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հետ, որի դեմ այս առավոտ իրականացվել է մահափորձ: Այս մասին հայտարարել է Կրեմլի մամլո ծառայությունը: Հեռախոսազրույցի ժամանակ Մեդվեդևն Անկվաբին առաջարկել է իր օգնությունը՝ հարձակման հետաքննության հարցում:











































