Բալի կղզու Քերոբոկան բանտում գտնվող հանցագործները գրավել են այն: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, բանտում են պահվում նաև 12 ավստրալացիներ:
Զբոսաշրջիկների համար ամենահանրահայտ Բալի կղզու բանտում խռովությունները սկսվել են մեկ օր առաջ: Բանտի անձնակազմը շտապ տարհանվել է, իսկ այնտեղ բերվել են ոստիկանության և զինվորականների ստորաբաժանումներ: Հաղորդվում է, որ ոստիկանության կողմից իրականացված օպերացիայի արդյունքում խռովությունը գրեթե ճնշվել է, վիրավորվել է 3 մարդ, ավստրալացիները օպերացիայի արդյունքում չեն տուժել:
Նշվում է, որ 12 ավստրալացիներից երկուսը դատապարտված են մահապատժի, իսկ 6-ը` ցմահ ազատազրկման: