Հարավային Կորեայի նախագահն ասել է, որ Սեուլը «բաց սրտով» պատրաստ է բանակցություններին, եթե Հյուսիսային Կորեան բարելավի կապերը:
Associated Press-ի փոխանցմամբ՝ նախագահը նման մեկնաբանություններ է արել այսօր՝ մամլո ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի դեսպանները պատրաստվում էին միջուկային հարցերի շուրջ բանակցություններ վարել հինգշաբթի օրը՝ Պեկինում: Բայց Փխենյանը մերժել է Հարավային Կորեայի հետ բանակցելու առաջարկը Կիմ Չեն Իրի մահվանից հետո:
Նախագահը, սակայն, ասել է, որ Սեուլը համբերատար կլինի այդ հարցում: